Ադրբեջանը ՀՀ տարածքն է օգտագործում այս չվերթների համար․ պատգամավոր
Միայն պատկերացնել կարելի է, թե մենք ինչ տպավորություն ենք թողնում այլ պետությունների ղեկավարների աչքերում, երբ կառավարության նիստերին ասում ենք Ադրբեջանը մեզ ուզում է ցեղասպանել, բայց մենք, փաստացի, օգնում ենք նրան այդ գործում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ադրբեջանը շուրջ 9 ամիս է պատանդի կարգավիճակում է պահում 120000 մարդու, արգելում է նրանց սնունդ և դեղամիջոց հասցնել, առևանգում է քաղաքացիներին, պատճառ դառնում երեխաների մահվան համար։
Սա այսօր Նախիջևան-Բաքու չվերթի երթուղին է։ Եվ այս պատկերն է 2021 թ․ հոկտեմբերից սկսած ամեն օր։
Ո՞Ւմ օդային տարածքն է օգտագործում Ադրբեջանն այս չվերթների համար՝ Հայաստանի։
Հիշեցնեմ, Ադրբեջանը 2014 թ․ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը և միայն 2021 թ․, երբ Իրանն արգելեց իր օդային տարածքով ադրբեջանաան ռազմական ինքնաթիռների թռիչքները, Ադրբեջանը հանկարծ սկսեց օգտագործել ՀՀ օդային տարածքը «մարդատար» ինքնաթիռների համար։
Որևէ մեկը կարող է երաշխավորել, որ այս ինքնաթիռներով չի տեղափոխվում այն զենքը, որ հետո կրակում է Վարդենիսում կամ պատրաստվում է կրակել Սյունիքում՝ իհարկե ոչ։
Միայն պատկերացնել կարելի է, թե մենք ինչ տպավորություն ենք թողնում այլ պետությունների ղեկավարների աչքերում, երբ կառավարության նիստերին ասում ենք Ադրբեջանը մեզ ուզում է ցեղասպանել, բայց մենք, փաստացի, օգնում ենք նրան այդ գործում»,- գրել է նա։
[bf13f8b205454e1e9d47bb8bc6ac5ef8.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...