Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության առնչությամբ իր գնահատականն է հայտնել դեսպանին

ՀՀ ԱԳՆ-ն Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության առնչությամբ իր գնահատականն է հայտնել դեսպանին
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Շավարշ Քոչարյանը…

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

 

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան իր աջակցությունն է հատնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում: 

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250