Վենդետայի վարկածը հերքվում է. սպանվածի եղբայրը ցուցմունք է տվել․ փաստաբան
Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված նոր միայն դիտեցի Պետրոսի մոտ ՔԿ նախագահի հարցազրույցը։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Վահե Հովհաննիսյանը։
«ՔԿ նախագահին կամ ճիշտ չի զեկուցվել գործը կամ նա միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը։ Շատ հանգամանքների այս պահին չեմ անդրադառնա, նշեմ միայն հետևյալը․
Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը, հիմնավորել իր այլուրեքությունը։ Նարեկ Օհանյանի շարժը արձանագրվել է նրանց տան տեսախցիկներով, որոնք մինչ այս պահը չեն առգրավվել։ Ինչու՞, որովհետև դա անհապաղ կհերքեր այն վարկածը, որ նա առնչություն ունի դեպքին։
Հռետորական հարց եմ հնչեցնում․ շա՞տ են եղել դեպքեր, երբ սպանության մեջ կասկածվողը մանրամասն նկարագրի դեպքի պահին, դեպքի նախորդող պահին և դեպքից հետո իր ողջ գործողությունները և վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ չստուգի ցուցմունքների հավաստիությունը, մասնավորապես՝ նրանց տանը կատարելով խուզարկություն չառգրավի նաև տեսախցիկների տեսագրությունները։
Ցավով եմ արձանագրում, որ ՔԿ-ն որդեգրել է անթույլատրելի վարքագիծ՝ ապացույցների համակցության արդյունքում անձի մեղավորության վերաբերյալ եզրահանգում կատարելու փոխարեն, ի սկզբանե նշանակել է մեղավոր և փորձել ապացույցները հարմարեցնել մեղադրանքին»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ վախենում ասել, որ ժողովրդավարությունը շատ դեպքերում խանգարում է երկրի անվտանգությանը․ Սերժ Սարգսյան
Թիրախավորումներն ինձ համար սովորական երեւույթ են արդեն 30 տարուց ավելի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրո...
Հայտնի է՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքից ովքեր են մանդատներ ստացել
Այսօր տեղի ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընթերցեց նախ ինքնաբա...
Դատարանը վճռեց Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ. փաստաբան
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վճռեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ: Այս մասին հա...
Չի կարող դրսից ինչ-որ մեկը միջամտի․ Սուրեն Պետրոսյան
Շարժումը չեմ լքել, այստեղ եմ, վերադարձել եմ: Այս մասին Բագրատ Սրբազանի հետ երթի ժամանակ ասաց «Ժողովրդական համախմբում» կո...