ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ վախենում ասել, որ ժողովրդավարությունը շատ դեպքերում խանգարում է երկրի անվտանգությանը․ Սերժ Սարգսյան
Թիրախավորումներն ինձ համար սովորական երեւույթ են արդեն 30 տարուց ավելի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետեւ 1990-ականների կեսերին նրանց ձայնակցել են նաեւ տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել: Այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոյանությամբ: Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին: Այս նույնը առանձին առանձնահատկություններով վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նա, սակսայն, ընդգծեց, որ ամենակարևորն այսօր դա չէ։
«Իմ կարծիքով՝ ամենակարևորը դա չէ, ամենակարևորն այն է, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, թիրախավորվել է մեր պետությունն ու պետականությունը»,- ընդգծեց երրորդ նախագահը։
Նա նաև անդրադարձավ ներկա իշխանությունների վարած քաղաքականությանը։
«Այո՜, չեմ վախենում ասել, որ ժողովրդավարությունը շատ դեպքերում խանգարում է երկրի անվտանգությանը»,- ասաց Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել․ Քոչարյան
Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք․ Նիկոլ Փաշինյան
Մենք օրենսդրական փոփոխություններ չենք արե՞լ դատական նիստերն անհարկի ձգձգելու հետ կապված։ Չի կարող դատը տևել 5 տարի։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարաբերություններում կան տարաձայնություններ․ Սաֆարյանը՝ ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը, բացի ատոմային ռումբից, ամեն ինչ ունի․ Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպա...