Դատարանը վճռեց Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ. փաստաբան
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վճռեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ: Այս մասին հայտնում է Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը։
«Տեղեկացնեմ, որ հատուկ վերանայման բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել ամբողջությամբ: Փաստացի դատավոր Հարությունյանի այս որոշումն ապացույցն է այն բանի, որ միջին ծանրության արարքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ անգամ հիմնավոր կասկածի բացակայության պարագայում նրան անազատության մեջ պահելը ողջամիտ է, ավելին` կարելի է անգամ խափանման միջոցը չփոխել՝ անտեսելով բողոքում ներկայացված ծանրակշիռ և հիմնավոր բոլոր հակափաստարկները»,- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանին ձերբակալել էին հունիսի 15-ին՝ բնակիչներին ցույցերի մասնակցելու համար կաշառելու կասկածանքով։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Brief թելեգրամյա...
Դատախազությունը Քաջարանի նախկին ղեկավարից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։Այս մասին Լուրերին տվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել օրինագծի քննարկման ժամանակ
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել «Լավ կուսակցության» (İYİ) եւ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամնե...