Ուկրաինան պատրաստվում է զենք արտահանել ԱՄՆ և Եվրոպա. Զելենսկի

Ուկրաինան պատրաստում է զենքի վերահսկվող արտահանման վերաբերյալ համաձայնագրեր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


«Այսօր շտաբում ներկայացվել են զեկույցներ մեր երկարաժամկետ կարիքների վերաբերյալ մոտ ապագայում՝ մինչև տարեվերջ և դրանից հետո։ Մեր զինվորների ճշգրտությունը օգնում է պաշտպանել ամբողջ երկիրը։ Մենք պլանավորում ենք պայմանագրեր և արտադրություն՝ ապահովելու համար, որ մեր զինանոցները բավարար քանակությամբ լինեն», - ասել է նա։


Զելենսկին նաև նշել է, որ որոշակի տեսակի զենքի արտահանումը, որոնք ավելցուկ ունեն, կարող է Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել պակասորդ համակարգերի արտադրության համար։


«Արդեն գոյություն ունեն համաձայնագրեր արտահանման չորս ուղղությունների վերաբերյալ՝ ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա։ Մենք կպատրաստենք համապատասխան համաձայնագրերը», - հավելել է Ուկրաինայի առաջնորդը։

Քաղաքականություն

Պատահարներ