Ռուսաստանն ու Ուկրաինան Կուրսկում ռազմագերիների փոխանակման շուրջ բանակցություններ են սկսել. ԶԼՄ
Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի գործողության ընթացքում գերի ընկած ռազմագերիների փոխանակման շուրջ, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ուկրաինական հետախուզությանը։
Նշվում է, որ Կիևը չի հայտնում ռուս զինվորականների ճշգրիտ թիվը, որոնց Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել Կուրսկի շրջանում։ Սակայն, ըստ հրապարակման, խոսքը «հարյուրավոր» բանտարկյալների մասին է։
Ռուս գերիների գերեվարումը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի Ուկրաինայի կոչերը՝ վերադարձնել իր հազարավոր զինվորականներին և խաղաղ բնակիչներին, որոնք գերի են ընկել ռուսական լայնածավալ ներխուժման ժամանակ, գրում է FT-ն։
Նմանատիպ հոդվածներ
Ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի, հայտնի է թե երբ Իրանը կարող է հարվածել. Axios
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի տարածքին երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։ Այ...
ՌԴ ԶՈւ-ն նոր բնակավայր է վերահսկողության տակ վերցրել
Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվիրիդոնովկա բնակավայրը։ Այս...
Կուրսկում բարդ իրավիճակ է. 28 բնակավայր հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ-ի վերահսկողության տակ
Այս պահին ՌԴ Կուրսկի մարզում բարդ իրավիճակ է. Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում 28 բնակավայր։ Ռուսա...
Կուրսկի հարձակումը կարող է փոխել պատերազմի հետագիծը. ISW
Ուկրաինայի՝ Կուրսկի վրա հարձակումը Ռուսաստանի հետ պատերազմի առանցքային պահն է, որը կարող է փոխել պատերազմի հետագիծը։ Այդ...