Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կրկին հարձակվել է Սիրիայի վրա․ կան վիրավորներ

Սիրիայի վրա իսրայելական հարձակումներից հետո հինգ զինվոր է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը հղում անելով՝ սիրիական SANA գործակալությանը։ «Հարձակումն իրականացվել է…

Սիրիայի վրա իսրայելական հարձակումներից հետո հինգ զինվոր է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը հղում անելով՝ սիրիական SANA գործակալությանը։

 

«Հարձակումն իրականացվել է կեսգիշերին մոտ Բեյրութի հյուսիս-արևելքից։ Որոշ հրթիռներ են խոցվել։ Հարձակման թիրախը Դաբաա ռազմական օդանավակայանն էր, Իսրայելը ցանկանում էր դադարեցնել Իրանի կողմից զենքի մատակարարումը Սիրիայում և Լիբանանում դաշնակիցներին»,-

հայտնում է գործակալությունը։

 

Հիշեցնենք՝ Իսրայելը նաև հարձակվել է Դամասկոսի վրա անցյալ ուրբաթ, ինչի հետևանքով մասնակի խցանվել է սիրիական հակաօդային պաշտպանությունը և, ըստ երկրի պաշտպանության նախարարության, որոշ նյութական վնաս է հասցվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250