Այլ

10:00 Լուրերը մեկ տողով. ԵԱՏՄ խոչընդոտներ. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ-ում. Իսրայելի կոշտ նախազգուշացումը

10:00 Լուրերը մեկ տողով. ԵԱՏՄ խոչընդոտներ. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ-ում. Իսրայելի կոշտ նախազգուշացումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի կառավարության ղեկավարները։•Հ�…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի կառավարության ղեկավարները։

•ՀՀ վարչապետը և Ռուսաստանի կառավարության ղեկավարը կարճ զրույց են ունեցել միջկառավարական խորհրդի նիստից առաջ։

•Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նիստում՝ ընդգծելով ԵԱՏՄ-ի հետ համագործակցության առաջնահերթությունը, սակայն մատնանշել է ապրանքների ու աշխատուժի ազատ տեղաշարժի խոչընդոտները։

•Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ նշելով, որ դրանք չեն հակասում ԵԱՏՄ-ում Երևանի ստանձնած պարտավորություններին։

•Խորհրդարանում շարունակվում է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի քննարկումը։

•«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է ԱԺ նիստը լքելու և Վաղարշապատի դատարանի առջև ակցիա իրականացնելու մասին։

•Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոսները այսօր մասնակցելու են իրենց գործով դատական առաջին նիստին։

•Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը՝ արձանագրելով պետությանը պատճառված վնասից ավելի քան 20 միլիոն դրամի վերականգնում։

•Վայոց ձորի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել են ծանր հանցագործությունները, սակայն աճել են մարդու դեմ ուղղված իրավախախտումները։

•Իսրայելը հայտարարել է, որ անվտանգության սպառնալիքի դեպքում կհարվածի Իրանի միջուկային ծրագրին՝ անկախ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագրերից։

•Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային ճկունություն ցուցաբերել պատժամիջոցներում՝ Ռուսաստանից հեղուկացված գազի ներկրումը չխաթարելու համար։

•Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, կուղարկվի ցորենով և ածխով բեռնված 18 վագոն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250