Քաղաքականություն

ՀՀ-ԵՄ ընթացիկ հարաբերությունները չեն հակասում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին. Փաշինյան

ՀՀ-ԵՄ ընթացիկ հարաբերությունները չեն հակասում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին. Փաշինյան
Հայաստանը հասկանում է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակ անդամակցելն անհնար է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրել է, որ 2025 թվականին…

Հայաստանը հասկանում է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակ անդամակցելն անհնար է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա հիշեցրել է, որ 2025 թվականին Հայաստանում ընդունվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը՝ նշելով, որ դրա ռազմավարական նպատակը Հայաստանի համար այլընտրանք ստեղծելն է։


Փաշինյանի խոսքով՝ օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, որ Հայաստանն այսօր ԵՄ անդամ դառնալու հնարավորություն ունի։ Նույնիսկ անհրաժեշտ պատրաստվածության դեպքում անդամակցության համար անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ երկրների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը։


Վարչապետը նշել է, որ մինչ այդ Հայաստանը պետք է անցնի ինստիտուցիոնալ նախապատրաստման փուլ, պաշտոնապես դիմի ԵՄ-ին և ստանա անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։


Նրա խոսքով՝ առանց այդ փուլերի առնվազն մեծ մասն անցնելու՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն բովանդակազուրկ կլինի, քանի որ քաղաքացիներին կառաջարկվի ընտրություն կատարել երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկն այս պահին գոյություն չունի։


«Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում ոչ լեգիտիմ»,- հայտարարել է Փաշինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250