Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել. Հակոբ Արշակյան
Ստեղծվել է ազատ շուկա էներգիա ներկրողների և էլեկտրաէներգիա արտադրողների
համար, այժմ շուկան ազատ է և ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, արտահանել
և ներկրել ՀՀ-ից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի
ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի
փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ըստ նրա՝ պետական մի շարք ծրագրերը՝ ներառյալ օրենսդրական դաշտում
աշխատանքները՝ ուղղված են աջակցելու էլէներգիա արտադրողներին։
«Հայաստանում հարմարավետ միջավայր է ստեղծվում էներգետիկայի ոլորտում
ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության
և անկախության մակարդակը։
«Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացման կայուն գրավականն
են վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ և պատասխանատու
օգտագործումը, ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը, էլեկտրաէներգետիկական
համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների և ձևերի
տարատեսակումը, էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների ներդրումը,
թվային էներգետիկ վերափոխումը։ Սրան էն ուղղված բոլոր քայլերը։
Նմանատիպ հոդվածներ
Եկամտահարկի հետ վերադարձման վերացմամբ իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հիփոտեկային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադ...
Թուրքիայից Ռուսաստան ռազմական ապրանքների արտահանումը կտրուկ աճել է. Financial Times
Այս տարի Թուրքիայից Ռուսաստան ռազմական ապրանքների արտահանումը կտուկ աճել է, գրում է Financial Times-ը։ 2023 թվականի...
Մաքսատանը մեքենաների կայանման դրույքաչափը 3 անգամ կբարձրանա. ՊԵԿ նախագահ
Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար (մաքսատանը կայանման համար) դրույքաչափերը մ...
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն, թե՞ ոչ. Գարեգին Բաղրամյան
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ, այս պահին չենք կարող ասել. լրագրողների հետ զրույ...