Իրաքում գերեվարվել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող կին
Իսրայելի քաղաքացի Ելիզավետա Ցուրկովան, ով նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի, առևանգվել է Իրաքում մի քանի ամիս առաջ և ազատ չի արձակվել, հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ Այդ մասին գրում է The Jerusalem Post-ը։
Կառավարությունը կարծում է, որ Ցուրկովան գերեվարվել է Իրաքում շիայական «Հեզբոլլահ» խմբավորման զինյալների կողմից դեռ 2023 թվականի մարտին։
Դիվանագիտական աղբյուրները հավաստիացրել են, որ իսրայելական իշխանություններն իրենց հերթին ամեն ինչ անում են նրա ազատ արձակման և Իսրայել վերադառնալու համար՝ օգտագործելով բոլոր հնարավոր ուղիները և կապի մեջ են նրա ընտանիքի հետ։
Նեթանյահուի գրասենյակում առևանգվածի կյանքի և անվտանգության համար պատասխանատվություն են կրել Իրաքի իշխանությունները։ Ըստ իսրայելական իշխանությունների՝ նա ողջ է և անում է այնպես, ինչպես թույլ են տալիս հանգամանքները: Թերթի զրուցակիցները մանրամասներ չեն հայտնել, թե ինչ է արվում նրան ազատելու համար։
Ցուրկովան Իրաք է մտել ռուսական անձնագրով, որ այնտեղ նյութեր հավաքի իր դոկտորական թեզի համար, որը նա գրում է Փրինսթոնի համալսարանում, Jerusalem Post-ին ասել է ավագ դիվանագետը: Նրա խոսքով, չի բացառվում, որ նա եղել է նաև Լիբանանում և Սիրիայում։ Նա հիշեցրել է, որ Իսրայելի քաղաքացիներին օրենքով արգելվում է այցելել թշնամական երկրներ, նույնիսկ երրորդ երկրի անձնագրով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել արտեզյան ջրհորը նորոգող արցախցիների ուղղությամբ
Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտ...
Հրադադարի խախտման դեպքեր՝ Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանո...
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հ...
Հրադադարի խախտում՝ Արցախում․ ՌԴ ՊՆ
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր...