«Ռուսականը չի կարելի». եվրոպացիները Թուրքիային դիմել են ոչ ռուսական գազ մատակարարելու խնդրանքով
Եվրոպական երկրները դիմել են Թուրքիայի իշխանություններին՝ գազ մատակարարելու խնդրանքով։ Սակայն կա մեկ պայման՝ գազը չպետք է ռուսական ծագում ունենա։ Միևնույն ժամանակ Անկարան չի կարող հստակ որոշել հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ծագման աղբյուրը։ Այս մասին AHaber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նա պարզաբանել է, որ ՀԲԳ-ն գազատար է մտնում տարբեր աղբյուրներից, և հնարավոր չէ հստակ նշել, թե որ երկրում է այն արտադրվել։ Այդ պատճառով Եվրոպայի պահանջը դժվար է կատարել, նշել է թուրք նախարարը։
«Սա առևտրային և իրավական հարց է։ Մենք՝ որպես մատակարարներ, պարտավոր ենք լինելու ներկայացնել գազի ծագումը հաստատող փաստաթղթեր», - հայտարարել է Ալփարսլան Բայրաքթարը։
Էներգետիկայի նախարարը նաև հայտնել է, որ եվրոպական երկրները հույս ունեն գազ ստանալ Թուրքիայի՝ Սև ծովում գտնվող հանքավայրերից։ Նա Եվրամիությանը հիշեցրել է, որ Թուրքիան ինքն էլ այդ ռեսուրսի զգալի ծավալներ է սպառում, ինչը բարդացնում է իրավիճակը։
Եվրամիության երկրներն այս տարի բախվել են գազի ռեկորդային պակասուրդի։ Ջեռուցման սեզոնի մեկնարկին գազապահեստների լցվածության մակարդակը նվազել է մինչև 57%։ Bloomberg-ի տվյալներով՝ արձանագրվել է պաշարների ամենացածր ցուցանիշը 2009 թվականից ի վեր։
Ճգնաժամի պատճառներից մեկը Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքներն են։ Ապրիլից ԵՄ երկրների համար կտրուկ նվազել է հեղուկացված բնական գազի ներմուծումը։ Մատակարարումները տուժել են նաև Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով։
Եվրահանձնաժողովում նշել են, որ վառելիքի պակասը նախատեսվում է փոխհատուցել ՀԲԳ-ի ներմուծման պահուստային հզորությունների հաշվին։
Հուլիսին Եվրամիությունը հեղուկացված բնական գազի ներմուծումը նվազեցրել է գրեթե վերջին երկու տարվա նվազագույն մակարդակին։ Gas Infrastructure Europe ասոցիացիայի տվյալներով՝ ՀԲԳ տերմինալներից դեպի ԵՄ գազատրանսպորտային ցանց մատակարարումները տարեկան կտրվածքով կրճատվել են 26%-ով՝ կազմելով շուրջ 8,4 միլիարդ խորանարդ մետր։ Նման ծավալ վերջին անգամ արձանագրվել էր 2024 թվականի սեպտեմբերին։
Ալփարսլան Բայրաքթարը նշել է, որ գազի հետ կապված դժվարություններ ունի նաև Անկարան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ համատեղ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը ռազմավարական նշանակություն ունեցող որոշում էր Թուրքիայի համար։
Նախարարը շեշտել է, որ, չնայած աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը շարունակում է կայուն մնալ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...