Գառնիկ Դանիելյանը՝ Նուբարաշենի աղբավայրի փակման մասին
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել է Նուբարաշենի աղբավայրի խնդիրը։
Նրա խոսքով՝ Երևանի և տարբեր մարզերի քաղաքացիներից շարունակաբար ստացվում են բողոքներ աղբավայրը այրելու հետևանքով առաջացած թունավոր ծխի և գարշահոտության մասին։
«Օր առաջ այդ աղբավայրը պետք է փակվի։ Անտանելի են պայմանները, որոնցում ստիպված են ապրում մեր քաղաքացիները։ Ամեն օր շնչում են այդ թունավոր ծուխը, ինչը վնասում է մարդկանց առողջությանը։ Տարիներ շարունակ այս մասին խոսում ենք, բայց որևէ փոփոխություն չի կատարվում»,- նշել է պատգամավորը։
Դանիելյանը հավելել է նաև, որ խնդիրներ կան ոչ միայն աղբավայրի, այլև փակ շրջանառու համակարգի հետ կապված։ Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները լուրջ հարված են հասցնելու ձկնաբուծությանը և տնտեսվարողներին։
«Այս որոշումը ուղիղ ազդելու է ոլորտի զարգացման վրա։ Ավելի ճիշտ կլիներ զբաղվել ապօրինի հորերի հարցով, որոնցից ջուրը գնում է տարբեր ուղղություններով՝ առանց վերահսկողության»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իր «վերլուծական ինտելեկտի» համար Բայդենն արժանացել է դոկտորի կոչման. «Ֆոքս Նյուզ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արժանացել է Հովարդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման ՝ իր «վերլուծական ինտելեկտի» և «երկու կող...
Իրանի ԶՈՒ-ն հայտարարություն է արել
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատրաստ են ներգրավվել երկրում շարունակվող բողոքի ակցիաներին՝ ազգային շահերի և ռազմ...
Եթե սկսեմ հանրայնացնել մեր «ջերմ» խոսակցությունները, ապա վիճակը ավելի ծանր կլինի. Սարհատ Պետրոսյան
Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյաննը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտար...
ԱՄՆ-ն ստիպված կլինի փոխհատուցում վճարել Իրանին՝ երկրի ակտիվների անօրինական սառեցման համար․ ՄԱԿ-ի միջազգային դատարան
Արդարադատության միջազգային դատարանը ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների մի մասի արգելափակումն անօրինական է ճանաչել եւ Նահանգներ...