Իրանի ԶՈՒ-ն հայտարարություն է արել
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատրաստ են ներգրավվել երկրում շարունակվող բողոքի ակցիաներին՝ ազգային շահերի և ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանության նպատակով։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակի տարածած հայտարարությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ զինված ուժերը մտադիր են «վճռականորեն պաշտպանել ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքները և պետական սեփականությունը»։ Միաժամանակ բանակը ցուցարարների գործողությունների ամբողջ պատասխանատվությունը վերագրել է Իսրայելին, ինչպես նաև որոշ «ահաբեկչական խմբավորումների»։
Հավելենք՝ մինչ այս պահը բողոքների ճնշմամբ զբաղվել են իրավապահ մարմիններն ու որոշ ռազմական կառույցներ։
Պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել, թե ինչ պայմաններում և ինչ ծավալով կարող է բանակը ներգրավվել ներքին գործընթացներում։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ առայժմ չեն հրապարակվել։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...