Զելենսկու նոր քննադատությունը՝ Վրաստանի վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, տեսակապով դիմելով Վարշավայի անվտանգության ֆորումի մասնակիցներին, կրկին հայտարարել է, որ Վրաստանը կորած է Եվրոպայի համար:
Զելենսկին մեկնաբանել է Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում եվրոպամետ ուժերի հաղթանակը:
«Այսօր մենք շնորհավորում ենք Մոլդովային։ Ընտրություններում հաղթել է Եվրոպայի գաղափարը՝ նորմալ և կայուն ազգային զարգացման գաղափարը։ Ռուսաստանի քայքայիչ ազդեցությունն այլևս չի տարածվի Եվրոպայում։ Այսօր առավոտյան ես խոսեցի Մայա Սանդուի հետ և շնորհավորեցի նրան, որ Ռուսաստանը չկարողացավ ապակայունացնել Մոլդովան՝ չնայած երկիրը խարխլելու վրա ծախսված հսկայական ռեսուրսների»,- ասել է Զելենսկին։
Հաջորդիվ նա ասել է, որ Մոլդովայում իրավիճակը տարբերվում է Վրաստանի իրավիճակից:
«Այսօր Վրաստանը շատ առումներով կորած է Եվրոպայի համար։ Գուցե մի օր նա վերադառնա եվրոպական ուղի: Բայց դրա համար Եվրոպան չպետք է աչք փակի այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այնտեղ և Բելառուսում։ Ռուսաստանի յուրաքանչյուր հաջողություն մեր տարածաշրջանում միշտ կորուստ է Եվրոպայի համար։ Ուստի մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել ոչ մի օր և ոչ մի երկիր»,- ընդգծել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Առաքել Մովսիսյանի որդու փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյա...
Խաղաղության պայմանագիր ոչ թե վարչապետի, այլ ՀՀ-ի հետ. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջան...
Ուկրաինան հակամարտության կարգավորումից հրաժարվել է ԱՄՆ-ի ճնշման պատճառով. Պատրուշև
Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ էր Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորմանը, սակայն հրաժարվել է ԱՄՆ-ի ճնշման պատճառ...
««Հայաստան» խմբակցության պատգամավորը բառիս ուղիղ իմաստով հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Քիչ առաջ ծեծկռտուք է եղել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ։ ԱԺ «Քաղաքացիական պ...