Խաղաղության պայմանագիր ոչ թե վարչապետի, այլ ՀՀ-ի հետ. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը:
Վերջինս պնդել է, որ պայմանագրի ստորագրումը հետաձգվում է ՀՀ-ի «մանիպուլյացիաների» պատճառով:
Ասկերովի խոսքով՝ ՀՀ-ն ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ճնշման ներքո հետաձգել է խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Մինչ օրս 17 կետից համաձայնեցված է 15-ը: Չհամաձայնեցված կետերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Հայաստանը այս գործընթացի խաթարման պատասխանատվությունը սկզբում գցեց Իրանի, հետո Ֆրանսիայի, ապա ԱՄՆ-ի վրա։
Երկրորդ կետը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են: Նրանց Անկախության հռչակագրում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, սակայն Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են նոր սահմանադրության մշակման մասին։
Նիկոլ Փաշինյանը նաև ընդունել է, որ սահմանադրության նախորդ փոփոխությունները չեն կարող լեգիտիմ համարվել: Իսկ մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն. մանրամասներ
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն գնդակահարության միջոցով: Այս մասին հաղորդում է Associated Press...
ԱՄՆ-ը սպառնալիքներ է ներկայացրել Ուկրաինային
Ամերիկացի բանակցողները դիտարկում են Ուկրաինային անջատել Իլոն Մասկի արբանյակային Starlink ինտերնետ համակարգից: Այս մասին...
Աշխատավարձն աճել է, իսկ հարկերն իջել են. Պապոյան
2024-ին միջին աշխատավարձն աճել է, իսկ հարկերն իջել են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...