Առաքել Մովսիսյանի որդու փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Մովսիսյանի փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, մեկ բողոքարկում ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան եւ մեկ բողոքարկում՝ սանկցիայի երկարացման որոշման վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Գոռ Գեւորգյանը:
«ՀՔԾ հաղորդում եմ տվել գործով քննիչի ապօրինի գործողությունների դեմ։ Բողոքարկել եմ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի՝ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդության մերժելու որոշումը։ Մեկ այլ գրավ եմ միջնորդել, բողոքարկել էի սանկցիայի երկարացման որոշումը։ Իրավական առումով ինչքան տարբերակ կա օգտագործել եմ»,- ասել է Գեւորգյանը։
Փաստաբանն անդրադառնալով համավարակով պայմանավորված՝ դատարանների կողմից կալանավորների խափանման միջոցները փոխելուն՝ ասաց.
«Դատարանները համավարակով պայմանավորված շատ կալանավորների բաց են թողնում։ «Շուշի» ՔԿՀ-ում անգամ փաստաբանների մուտքն են արգելում, որպեսզի համավարակը չտարածում չունենա ու հենց այդ մոտեցմամբ էլ մարդկանց ազատ են արձակում։ Տեսնենք, թե Դավիթ Մովսիսյանի գործով ինչպիսին կլինի պետության եւ դատարանների վերաբերմունքը»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փ...