Թրամփն Ուկրաինային թույլատրել է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն Ուկրաինային թույլատրել է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին: Այս մասին նա ասել Է Fox News-ի եթերում։
Ըստ Քելոգի՝ «բայց Պենտագոնը չի լիազորել Ուկրաինային դրանք իրականացնել»։
«Բոլորը պետք է հետևեն նախագահի ասածներին։ Նա Սահմանադրության համաձայն գերագույն հրամանատարն է, և բոլորը ենթարկվում են նրան», - նշել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի դեմ, Քելոգը պատասխանել է.
«Կարծում եմ՝ կարդալով նրա ասածը, և կարդալով փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Ռուբիոյի ասածները, պատասխանը՝ այո։ Օգտագործեք խորը հարվածի հնարավորությունը։ Սուրբ տարածքներ չկան»,- ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ։
Նմանատիպ հոդվածներ
Համաշխարհային առաջնորդները՝ Պուտինի լուսանկարի մասին
Համաշխարհային առաջնորդները Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի հանդիպման մեկնարկից առաջ վերհիշել են 2009 թվականի հայտնի...
Թող զանգեն Կտրիճ Ներսիսյանի անունից և տեսնենք՝ ինչ կպատասխանեն. Փաշինյանը ԵԱՀԿ թուրք քարտուղարի պրանկի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավապահ համակարգում կադրային փոփոխությունների վերաբերյալ շրջանառվող լուրերը չ...
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ չկան․ Բլինքեն
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ չկան։ Սինգապուրում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է...
Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարմանը
Ողջունում ենք որոշումը՝ փակել Մինսկի խումբը և լուծարել դրա հետ կապված կառույցները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտա...