Համաշխարհային առաջնորդները՝ Պուտինի լուսանկարի մասին
Համաշխարհային առաջնորդները Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի հանդիպման մեկնարկից առաջ վերհիշել են 2009 թվականի հայտնի ֆոտոշարքը, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերկ իրանով կեցվածք է ընդունել ձիու վրա։
Այս մասին գրում է The Guardian-ը։
Ինչպես գրում է պարբերականը, ամեն ինչ սկսել է նրանից, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նստելով սեղանի շուրջ, հարցրել է մյուս համաշխարհային առաջնորդներին, թե ինչ պետք է անի բաճկոնի հետ՝ հանի՞, թե՞՝ ոչ։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, պատասխանել է գործընկերոջը և խորհուրդ տվել սպասել համատեղ պաշտոնական լուսանկարին, ապա նոր հանել բաճկոնները։
«Բայց մենք պետք է ցույց տանք, որ մենք ավելի զիլ ենք, քան Պուտինը», - կատակով հակադարձել է Ջոնսոնը ՝ ակնարկելով կիսամերկ Պուտինի լուսանկարը ձիու վրա:
Թրյուդոն, հասկանալով բրիտանական վարչապետի կատակը, նշել է, որ G7-ի առաջնորդները պետք է հանրությանը ցույց տան իրենց մերկ իրանով ձիավարելու հմտությունները:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բարձր է գնահատել Տրյուդոյի գաղափարը և նշել, որ ձիավարությունը լավագույն բանն է աշխարհում։
Նմանատիպ հոդվածներ
«Ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք»․ Արամ Սարգսյան․ Ա1+
«Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն...
Չավուշօղլուն խոսել է «Զանգեզուրի միջանցքի բացման» մասին
Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հա...
ՔՊ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հրաժարականի դ...
«Պատերազմը կարող է ավելի սրվել»․ Զելենսկի
Բավարիայի Ալպերում գտնվող Schloss Elmau ամրոցում առավոտյան նիստի ժամանակ տեակապով ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլ...