ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ չկան․ Բլինքեն
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ չկան։ Սինգապուրում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք հավատարիմ ենք երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի, դա կանխելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է, բայց մենք չենք հրաժարվում ոչ մի տարբերակից»,- ասել է պետքարտուղարը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ հաճույքով կխոսեր համաձայնությունների ձեռքբերման մասին, սակայն «դրանք չկան»։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել դրա վրա կանոնավոր հիմունքներով, սա առանձին ուղի է միջուկային ոլորտում ցանկացած քննարկումներից»,- հավելել է Բլինքենը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...