Թող զանգեն Կտրիճ Ներսիսյանի անունից և տեսնենք՝ ինչ կպատասխանեն. Փաշինյանը ԵԱՀԿ թուրք քարտուղարի պրանկի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավապահ համակարգում կադրային փոփոխությունների վերաբերյալ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Այդպիսի քննարկում չկա։ Իրավապահ համակարգի հետ կապված ես հարց չունեմ, մանավանդ հաշվի առնելով համակարգի մի հատվածի ինքնավար և անկախ աշխատանքի բնույթը։ Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։
Անդրադառնալով ռուս պրանկերների հրապարակած տեսանյութին, որտեղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարծելով, թե զրուցում է Փաշինյանի հետ, խոսում է կաթողիկոսի հարցում աջակցելու մասին, վարչապետն ասել է, որ դա մեկնաբանելու բան չի տեսնում։
«Ինչ-որ մարդիկ իմ անունից զանգել են, ինչ-որ մարդ էլ ինչ-որ բան է պատասխանել։ Ի՞նչ կա այստեղ մեկնաբանելու։ Թող նույն ձևով զանգեն Կտրիճ Ներսիսյանի անունից կամ որևէ օլիգարխի անունից և տեսնենք՝ ինչ կպատասխանեն»,- նշել է նա։
Փաշինյանը նաև քննադատել է պաշտոնյայի ազգային պատկանելության վրա շեշտադրումները՝ ընդգծելով, որ նման խոսույթը «ինքնիշխանությունից զրկող» մոտեցում է։
«Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, թե հայը։ Այդ հավելումը պարզապես լրացուցիչ էմոցիա ստեղծելու փորձ է»,– ասել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...