Մենք 6 ամիս հետո իշխանությունը իրենց ձեռքից կվերցնենք․ Ալեն Սիմոնյան
ՔՊ-ն իմփիչմենթի լսումների վերաբերյալ նույնիսկ քննարկում չենք ունենում լսումներ են, թող լսումներ անեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմփիչմենթի վերաբերյալ լսումներին:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, ինչ կրկնել են փողոցում վերջին 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ այստեղ կրկնեն:
«Արտահերթ ընտրությունների կարիք չենք տեսնում, առաջին անգամ եմ այսօր լսել բանախոսներից մեկից, որ իրենք առաջարկում են ընտրություններ: 4.5 տարի է անցել, ընտրություններին մնացել է 8 ամիս, առաջին անգամ լսում եմ, որ ընդդիմությունն ասում է արտահերթ ընտրություններ»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդիմությունը պատրաստ չէ ընտրություններին, բացի այդ, գիտեն՝ չեն ընտրվի:
«Իրենք գիտեն, որ իրենք պարտվելու են: Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը նախ չկա, երկրորդը՝ մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է: Մենք 2021-ին ավելի շատ ձայն ենք ստանալու քան 2021 թվականին։ Ընդիմությունը պատրաստ չէ ընտրություններին։ Մենք 6 ամիս հետո իշխանությունը իրենց ձեռքից կվերցնենք»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Աժ․ Ալեն Սիմոնյան
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Աժ։»,- նշել է Ալեն Սիմոնյանը իր ճեպարույցի ընթացքում։
Իշխանությունը գնում է ընդդիմադիր առաջնորդների մեկուսացման ճանապարհով. Էլինար Վարդանյան
ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանի գնահատմամբ՝ իշխանությունների գործողությունները նպատակ ունեն մեկուսացնել ընդդիմադիր ա...
ԱԺ-ն միջոցներ կձեռնարկի աշխատավարձերի գաղտնի ընթացակարգը բացահայտելու համար. Մարուքյան
Ազգային ժողովը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի բացահայտի գաղտնի ընթացակարգը, որով պետական պաշտոնյաների աշխատավարձ...
Ռուսաստանը նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը, ռազմական գործողություն իրականացնելով Ուկրաինայի տարածքում, նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն...