Քաղաքականություն

Ռուսաստանը նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել. Դմիտրի Պեսկով

Lilit A.
Ռուսաստանը նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը, ռազմական գործողություն իրականացնելով Ուկրաինայի տարածքում, նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն ձգտում է երաշխիքներ ապահովել սեփական անվտանգության համար։ Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան հայտնվել է նացիստական գաղափարախոսության ազդեցության տակ... Մենք ցանկանում ենք ազատել նրան այս գաղափարախոսությունից: Բացի այդ, ավելացել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի առկայությունը Ուկրաինայում, որն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Մենք մեր առջև նպատակ չենք դրել ուկրաինական տարածքը մասերի բաժանել, բայց մենք ձգտում ենք երաշխիքներ ապահովել մեր իսկ անվտանգության համար»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ Մոսկվան ձգտում է ապահովել, որ «Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի», և որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250