Իշխանությունը գնում է ընդդիմադիր առաջնորդների մեկուսացման ճանապարհով. Էլինար Վարդանյան
ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանի գնահատմամբ՝ իշխանությունների գործողությունները նպատակ ունեն մեկուսացնել ընդդիմադիր առաջնորդներին և քաղաքական հետապնդումների միջոցով ճնշում գործադրել ընդդիմության վրա։
Վարդանյանի խոսքով՝ իշխանությունը ոչ միայն «գողացել է ընդդիմության մանդատները», այլև դրանից հետո սկսել է, իր բնորոշմամբ, քաղաքական բնույթ ունեցող գործընթացներ՝ դրանք ներկայացնելով որպես իրավական։
«Սա այլ կերպ, քան քաղաքական հետապնդում, կոչել չի կարելի»,- հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ էր անում ընդդիմադիր գործիչներին «պատժելու» մասին։
Պատգամավորի համոզմամբ՝ ընդդիմադիրների նկատմամբ հարուցված գործերն ու իրականացվող դատավարությունները քաղաքական պատվերի արդյունք են։ Նա նշել է, որ երեկ տեղի ունեցած շուրջ 13-ժամյա խուզարկությունը ևս, իր կարծիքով, դրա վկայությունն է։
Վարդանյանը նաև մտահոգություն է հայտնել, որ նման գործելաոճը կարող է շարունակական բնույթ կրել և տարածվել տարբեր ընդդիմադիր ուժերի ղեկավարների, ինչպես նաև քաղաքական ու հանրային այլ գործիչների վրա։
Նրա խոսքով՝ իշխանության կողմից իջեցված հրահանգները կարող են արտահայտվել նաև դատական համակարգում՝ հավելելով, որ գործող դատավորներից այլ ակնկալիք, քան իշխանության քաղաքական կամքը կատարելը, ինքը չունի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...