Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցակետում նոր կարգավորում կլինի
2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД)։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։
Կոմիտեն նաև հայտնում է՝ ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում, ինչի համար անհրաժեշտ է․
- գրանցվել էլեկտրոնային հարթակում,
- հաստատել էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը,
- ստանալ հաստատում՝ տվյալների ստուգումից հետո,
- ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճեն, և տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում:
Էլեկտրոնային համակարգում գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://public.epd-portal.ru/eopp։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամա...
Ադրբեջանը մերժում է իրավական բոլոր փաստաթղթերը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանում ընդդիմության նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցած փակ նիստի ժամանակ, որի օրա...
Վրաստանի ընդդիմության կոչը՝ ԵՄ-ին
ԵՄ-ին ուղղված քաղաքական ուժերի համատեղ կոչում ասվում է, որ Վրաստանի 4 խոշորագույն ընդդիմադիր կուսակցություն-դաշինքն...
Ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների մասով
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ...