Վրաստանի ընդդիմության կոչը՝ ԵՄ-ին
ԵՄ-ին ուղղված քաղաքական ուժերի համատեղ կոչում ասվում է, որ Վրաստանի 4 խոշորագույն ընդդիմադիր կուսակցություն-դաշինքները Եվրամիությանը կոչ են արել «ինքնահռչակ Բիձինայի ռեժիմը ոչ լեգիտիմ» հայտարարել։
Նամակն ուղղված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։
Դիմումում ասվում է, որ Վրաստանը կանգնած է աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ, որը պահանջում է անհապաղ քայլեր Եվրամիության կողմից։
«Մենք՝ Վրաստանի քաղաքական կուսակցություններն ու դաշինքները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ցուցարարների հետ միասին համաձայն ենք, որ ներկայիս ճգնաժամի միակ լուծումը նոր ընտրությունների անցկացումն է բարելավված ընտրական համակարգում՝ քաղաքականապես հավասարակշռված ընտրական վարչակազմով և չեզոք պետական ինստիտուտներով», - ասված է նամակի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Չէ որ դա հնարավոր է․ Մեդվեդևը՝ Ռուսաստանի կազմում նոր շրջանների հայտնվելու մասին
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Եդինայա Ռոսիայի» XXII...
Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով՝ Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեաս...