Ադրբեջանը մերժում է իրավական բոլոր փաստաթղթերը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանում ընդդիմության նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցած փակ նիստի ժամանակ, որի օրակարգում սահմանազատման եւ սահմանագծման հարցերն էին, ընդդիմադիրներն իշխանականներին ներկայացրել են տարբեր տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված իրավական փաստաթղթեր եւ հորդորել՝ դրանցով իրականացնել սահմանագծումը: Դրանցում Փաշինյանի հիշատակած 4 տարածքներից առնվազն 2-ը չեն համարում ադրբեջանական։ Խոսքը 1998-ին կնքված փաստաթղթի մասին է, որը Հայաստանի կողմից ստորագրել է Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը։
Դա Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների միջև սահմանների վերաբերյալ համաձայնություն է, որը ստորագրվել է տարբեր գերատեսչությունների տված եզրակացությունների հիման վրա եւ կնքվել Մոսկվայի կողմից:
Փաստաթղթում հստակ ամրագրել են սահմանագծումը, որի մի կետով ասվում է, որ Բաղանիսի և Ոսկեպարի սովխոզներին վերադարձվում են համարժեք տարածքներ՝ Ասկիպար գյուղի տների կառուցման համար հատկացված հողերի դիմաց։ Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ բոլոր փաստաթղթերը հանձնաժողովներն ուսումնասիրում են, խնդիրն այն է, որ չկա համաձայնություն։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ԵՄ-ի հետ սկսված նոր ճանապահը մեզ ինչ հանգրվանի կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության...