Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին էքսկուրսիա են տարել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Պարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երեւանում։
Տեղեկացանք, որ սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը: Մատենադարան է տարել, շրջել են Երեւանի փողոցներում:
Պատմում են, որ ադրբեջանցին տպավորված է եղել երեւանյան հին շենքերով։ Շփվել են ռուսերենով։
«Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացված սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային եւ տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Հենց սեմինարի շրջանակներում էր ադրբեջանցի պատվիրակը հայտարարել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում եւ Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, եւ Բաքվի համար կարեւոր է, որ դրանք վերացվեն։
Շեշտել է, որ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը վերջնականապես կստորագրի խաղաղության փաստաթուղթը»:
Նմանատիպ հոդվածներ
Սեյրան Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Համացանցում հայտնվել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, ո...
Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել. նախկին պաշտոնյան՝ Արայիկ Հարությունյանին
ԲՈԿ արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանն իր էջում գրում է.«Բնականաբար Ազարյանը, Հայրապետյանն ու Գալոյանը միակ գրագողերը չե...
ՔՊ-ն Արդարադատության նախարարի նոր թեկնածու ունի
«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու:ՔՊ խ...
Ռուսաստանից եկած ցորենի մասին ի՞նչ են ասում, նորմա՞լ է, բավարարո՞ւմ է իրենց․ Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության հայ...