Սեյրան Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Համացանցում հայտնվել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների մասին արտահայտությունը համարում է «բարոյականությունից զուրկ հայտարարություն, գնահատական»։ Այս մասին Օհանյանը հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես խորհուրդ կտայի, որ մեր պատկան մարմինները, ղեկավարությունը ուսումնասիրեն ԶՈւ համազորային կանոնադրությունները։ Բացի այդ, նաև «Զինված հակամարտությունների մասին օրենք» հասկացություն կա` մարդասիրական իրավունքների ներքո գործողություններ այն մարդկանց նկատմամբ, ովքեր գերեվարված են կամ անհայտ է նրանց ճակատագիրը»,– ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` յուրաքանչյուր խոսք, արտահայտություն այս պարագայում պետք է շատ զգույշ արվի։ Միաժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չի հերքում, որ գերեվարման հանգամանքները ևս պետք է քննության ենթարկվեն։
«Յուրաքանչյուր դեպք` լինի մարտական գործողություն, խոշոր օպերացիա, զոհ, գերեվարման միջադեպ, պետք է քննության առարկա դառնա, պարզվի, թե ինչպես է տեղի ունեցել։ Նաև քրեական գործեր են հարուցվում, մանավանդ, որ այստեղ գոյություն ունի հակառակորդի կողմից ուժի կիրառում` ագրեսիա` խաղաղ բնակչության ու զինվորականների նկատմամբ։ Քննության արդյունքում պետք է պարզվի, թե յուրաքանչյուր անհատ ինչ գործողություններ է կատարել»,– ասաց նա։
Հիշեցնենք` այսօր` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։ Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...