ՔՊ-ն Արդարադատության նախարարի նոր թեկնածու ունի
«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատում է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։
«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա:
Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»:
Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները, վերջինս նշեց՝ չի մեկնաբանում տեղեկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Որն է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների խոչընդոտը. Ռուբինյան
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբեր...
ԵՄ-ն Հայաստանի տարածքում իր ծրագրերի մասին պետք է զեկուցի ինձ. Ալիև
Ալիևի կարծիքով ԵՄ-ն Հայաստանի տարածքում իր ծրագրերի մասին պետք է զեկուցի իրեն:Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է...
Ալիևը հակադարձել է Փաշինյանի առաջարկին
Ալիևն անիրատեսական է անվանել Հայաստանի առաջարկը ՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցված է»:Իլհամ Ալիևն այսօր ասե...
Ադրբեջանը կարող է 20 տարի էլ մնալ օկուպացված տարածքներում. Աղազարյան
Ադրբեջանը ՀՀ օկուպացված տարածքներում կարող է 10 տարի էլ, 20 տարի էլ մնալ, 7 իշխանություն փոխվի, 7 Բագրատ, դեռ կմնան, այս...