Ռուսաստանից եկած ցորենի մասին ի՞նչ են ասում, նորմա՞լ է, բավարարո՞ւմ է իրենց․ Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության հայտարարություններին՝ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան բերված ցորենի վերաբերյալ։
Նա հիշեցրել է, որ ընդդիմությունը նախկինում հայտարարել էր՝ ապաշրջափակումը լինելու է միակողմանի և Հայաստանի համար ոչինչ չի փոխվելու։
«Հիմա իրենք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Սա, կարծում եմ, արդեն իսկ խոսուն է»,– նշել է Ռուբինյանը։
Անդրադառնալով ներկրված ցորենի որակին՝ նա ասել է․ «Ես ցորենի մասնագետ չեմ, երևի էկոնոմիկայի նախարարությանը հարցնեք։ Բայց չեմ կարծում, որ որևէ ձեռնարկատեր կցանկանա ներկրել ցորեն, որը իր նպատակին չի ծառայում։ Մեկ էլ, Ռուսաստանից եկած ցորենի մասին ի՞նչ են ասում, նորմա՞լ է, բավարարո՞ւմ է իրենց»։
Հիշեցնենք, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան բերված ցորենը 4-րդ կարգի է՝ հիմնականում անասնակերի համար, իսկ նույն երթուղով Ռուսաստանից ներկրված ցորենը բարձր կարգի է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են` ինչն է խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Հայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը. նման պնդմամբ է հանդես...
«Կսպանեն միլիոնավոր մահմեդականների և կսկսեն երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր հակառակորդ Քամալա Հարիսին մեղադրել է ընտրություններում հաղթելու դեպքում Մերձավոր...
Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ հերթական անգամ մե...
Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալը. «Ազատության»
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում երեկ տեղի ունեցած խուզարկության գործի շրջանակներում, «Ազատության» տեղեկություններո...