Ուկրաինայում իրավիճակը ողբերգական է․ Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արված հայտարարությանը, այս մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը «տաս գլուխ բարձր է» բոլոր թեկնածու երկրներից՝ թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարության առումով։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով ստեղծված իրավիճակին, ապա այնտեղ իրավիճակը ողբերգական է թե՛ ժողովրդավարության և թե՛ մարդու իրավունքների ոլորտում։ Երբ նման իրավիճակում սկսում են խոսել Վրաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, դա ինքնին անհեթեթություն է։
Վրաստանը ԵՄ անդամության թեկնածու երկրների շրջանում անվերապահ առաջատար է, այդ թվում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից։ Մենք տասը գլուխ բարձր ենք բոլոր թեկնածու երկրներից ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ ժողովրդավարության հարցերում»,- նշել է Վրաստանի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից տարբեր տեսակի ապրանքների մեծածավալ ներմուծում է եղել Հայաստան. Բաբկեն Պիպոյան
Տեղական շուկայում դեռևս թուրքական ապրանք կա: Ուստի թուրքական ապրանքի ներմուծման արգելքի ազդեցությունը գնահատելը դեռ վաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանը բուկլետներ է բաժանում քաղաքացիներին
ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: Մանրամասն...
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սալմոնելայի դեպքեր՝ Երևանում․ ՍԱՏՄ ներկայացուցիչը զեկուցում է՝ արտառոց դեպքեր չեն ունեցել
Նախորդ շաբաթ քննարկվում էր Երեւանի Պուշկին փողոցում գտնվող Ջուլիս ռեստորանը, որտեղ Սալմոնելլայի դեպք էր գրանցվել:ՀՀ սննդ...