Թուրքիայից տարբեր տեսակի ապրանքների մեծածավալ ներմուծում է եղել Հայաստան. Բաբկեն Պիպոյան
Տեղական շուկայում դեռևս թուրքական ապրանք կա: Ուստի թուրքական ապրանքի ներմուծման արգելքի ազդեցությունը գնահատելը դեռ վաղ է: Aysor.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մինչև դեկտեմբերի 31-ը Թուրքիայից տարբեր տեսակի ապրանքների մեծածավալ ներմուծում է եղել Հայաստան. «Այն ապրանքները, որոնք տեսակարար կշռով ազդեցություն ունեին շուկայում, դեռևս առկա են»:
Պիպոյանի խոսքով՝ պետք էր հասկանալ ոլորտների առանձնահատկությունները, խնդիրները, որոնք կարող էին առաջանալ:
«Օրինակ, տեքստիլի բիզնեսով Հայաստանում կարող էին զբաղվել մարդիկ, ովքեր ունեին ընդամենը մի քանի հազար՝ 4000-5000 դոլար: Իսկ հիմա, եթե համարում ենք, որ այլընտրանքներ գտնելու համար պետք է գնալ Չինաստան, 4000 կամ 5000 դոլար ունեցողը չի կարող այդ երկիր գնալ այդ փողով և բիզնեսն անել», - նշեց Պիպոյանը:
Նրա խոսքով, դրա համար պետությունը պետք է կարողանա համապատասխան մեխանիզմներ գտնել:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր. Գրիգորյանի փաստաբանը չակերտներ է բացում
Մանվել Գրիգորյանի անունը կրկին շահարկում են՝ ժողովրդի ուշադրությունն իրական պրոբլեմներից շեղելու համար։ Գեներալը չի կարո...