Ֆոն դեր Լեյենը հերթական սկանդալի մեջ է հայտնվել՝ Մակրոնին ուղղված հաղորդագրության պատճառով
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղարկված SMS-հաղորդագրությունից հետ: Այս մասին հայտարարել է հունգարացի Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրոպայի հայրենասերներ» խմբակցության փոխնախագահ Քինգա Գալը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Եվրոպական օմբուդսմենը սկսել է հետաքննել նախագահ Մակրոնի հետ նրա նամակագրությունը «Mercosur»- ի հետ ԵՄ գործարքի վերաբերյալ։ Ինչպես Pfizer -ի շուրջ սկանդալի դեպքում, այս հաղորդագրությունները նույնպես անհետացել են», - գրել Է նա X-ի իր էջում:
Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի աշխատանքում թափանցիկության պակաս կա «Հարկավոր է թափանցիկություն ապահովել ԵՄ ինստիտուտներում»։
Հիշեցնենք՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում 25 տարվա ընթացքում առաջին անգամ անվստահության քվե անցկացվեց ֆոն դեր Լեյենի նկատմամբ՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի մեղադրանքներից հետո։ Սակայն քվեարկությունը մերժվեց։ Մասնակցած 553 անդամներից 360-ը քվեարկեցին դեմ, 175-ը՝ կողմ, իսկ 18-ը՝ ձեռնպահ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կհանդիպե՞ն Հայաստանում. ԱԳ նախարարի պարզաբանումը
«Պետությունների ղեկավարների հանդիպումները շատ կարևոր նշանակություն ունեն, սակայն դեռեւս չկա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
Պաշտպանելու ենք ավանդական ընտանիքը, ուզում ա Վենետիկից գան, ուզում ա` լուսնից. Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վենետիկի հանձնաժող...
Ադրբեջանը ցանկանում է արցախցիների մեջ սերմանել հուսահատություն, անզորություն. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը ցանկանում է արցախցիների մեջ սերմանել հուսահատություն, անզորություն և շրջափակումների և այլ զազրելի հանցագործութ...
Թագուհի Թովմասյանը՝ բանկերի, նոր տոկոսադրույքների մասին
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառումը. «Ն․ Փա...