Ադրբեջանը ցանկանում է արցախցիների մեջ սերմանել հուսահատություն, անզորություն. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը ցանկանում է արցախցիների մեջ սերմանել հուսահատություն, անզորություն և շրջափակումների և այլ զազրելի հանցագործությունների միջոցով փախչելու միտում։ Այս մասին սոցցանցերում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Սակայն դրա փոխարեն Արցախի բնակիչների ճնշող մեծամասնությունը լրացուցիչ հոգեբանական դիմադրություն է ձեռք բերում անորոշությունների ու վտանգների նկատմամբ։
Հայրենիքում պարկեշտ, ապահով և անկախ կյանքը մեզ համար անփոփոխ նպատակ և արժեք է, իսկ առկա մարտահրավերներին դիմակայելու և պայքարելու հիմնական միջոցը Արցախում ապրելն ու աշխատելն է։
Շնորհակալություն յուրաքանչյուր արցախահայի, ով ընտրել և հետևողականորեն կիրառել է պայքարի այս միջոց»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրությո...
Պուտինի և Ծինփինի բանակցությունները տևել են մոտ 3 ժամ. ТАСС
Մոսկվայում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի բանակց...
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։Հարցազրույցն ամբողջու...