Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կհանդիպե՞ն Հայաստանում. ԱԳ նախարարի պարզաբանումը
«Պետությունների ղեկավարների հանդիպումները շատ կարևոր նշանակություն ունեն, սակայն դեռեւս չկա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ստույգ նշանակված ժամկետ։ Տվյալ փուլում աշխատանքը կենտրոնացած է արտգործնախարարների մակարդակում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման բան է հայտարարել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Բանակցային գործընթացը կարևոր նշանակություն ունի։ Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել ադրբեջանական կողմի հետ։ Վերջին ժամանակներս դիտարկված գործընթացների գնահատման աշխատանք կկատարենք, և առաջիկայում կկազմենք աշխատանքային պլան՝ հաշվի առնելով մեր ունեցած հանգամանքները»,- ասել է ԱԳ նախարարը։
Հարցին, թե հնարավո՞ր է Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ չէր ուզի գերագնահատել կամ թերագնահատել յուրաքանչյուր երկրի դերը այդ ամենի մեջ։
«Մեզ համար առաջնային խնդիրներ են մնում տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաեւ մարտահրավերները, որոնք վերաբերում են անմիջապես մեր անվտանգությանը։ Այդ հարցով մեր գնահատականը արդեն հնչել է, մենք ներգրավված ենք իրավիճակի գնահատման եւ իրադարձությունների հնարավոր զարգացման գործում, որոնք վերաբերում են անվտանգության հարցերին, կայունության հաստատման անհրաժեշտությանը եւ լարվածության աճի բացառմանը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...