Բաղային դատապարտել է ԱՄՆ-ի` իրանցի դիվանագետների նկատմամբ հետապնդումները
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակության տեղաշարժի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանափակումները։
Նրա խոսքով՝ նման գործողությունների իրական նպատակը ՄԱԿ-ում Իրանի դիվանագիտական գործունեությանը «խոչընդոտելն» է։
«ԱՄՆ-ի կողմից իրանցի դիվանագետների նկատմամբ համակարգված հետապնդումները խանգարել են իրանցի պատվիրակներին մասնակցել այս շաբաթ այսպես կոչված «թույլատրված պարամետրերից» դուրս անցկացված մի քանի բազմակողմ միջոցառումների»։
Մեր դիվանագետների տեղաշարժի և նույնիսկ նրանց ամենօրյա մթերային գնումների վրա նման էժան սահմանափակումների կիրառումը ոչ միայն ԱՄՆ-ի՝ Գլխավոր գրասենյակի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, այլև նոր ցածրակետ՝ իրանցիների նկատմամբ ԱՄՆ վարչակազմի թշնամանքի մակարդակը ցույց տալու առումով», - գրել է խոսնակը իր «X» էջում։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան պատրաստվում է այս շաբաթ նախատեսված նոր եռակողմ հանդիպումներին. Զելենսկի
Ուկրաինական պատվիրակությունը զեկուցել է Միացյալ Արաբական Էմիրություններում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աշխատանքներն ինչպե՞ս եք բաժանել, որ փիառվելու գործերն ընկել են Ավինյանին». լրագրողը` քաղաքապետի ժպ-ին
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: «Աշխատանքնե...
Փաշինյանը ժամանել է նստավայր՝ Ալիևի և Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար. Известия
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է նստավայր՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...
Ալեն Սիմոնյանը պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Գուդվին» ընկերության ներկայացուցիչներից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել իրեն...