Փաշինյանը ժամանել է նստավայր՝ Ալիևի և Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար. Известия
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է նստավայր՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցություններին, հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակից Ալեքսեյ Լազուրենկոն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի հարցով 2020 և 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր Սոչիում եռակողմ հանդիպում են ունենալու։ Պուտինն արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։
Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ եռակողմ հանդիպման ավարտին կընդունվի փաստաթուղթ, որի հիմք կհանդիսանա խաղաղության պայմանագրի կնքման համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակ...
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...
Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են. ինչ է հայտնի
Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մ...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ...