Ուկրաինան պատրաստվում է այս շաբաթ նախատեսված նոր եռակողմ հանդիպումներին. Զելենսկի
Ուկրաինական պատվիրակությունը զեկուցել է Միացյալ Արաբական Էմիրություններում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքների մասին: Սա երկար ժամանակ անց առաջին եռակողմ երկխոսությունն էր, որն ուղղված էր պատերազմը դադարեցնելու ուղիներ գտնելուն։ Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկիին։
Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ռազմական գործողությունների դադարեցման համար անհրաժեշտ հիմնական հարցերի լայն շրջանակ, հիմնականում՝ ռազմական։ Հատուկ ուշադրություն է դարձվել չլուծված բարդ քաղաքական ասպեկտներին։
Կողմերը նաև վերլուծել են միմյանց հիմնական դիրքորոշումները և սահմանել հետագա դիվանագիտական աշխատանքի շրջանակը։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան արդեն պատրաստվում է այս շաբաթ նախատեսված նոր եռակողմ հանդիպումներին։
Նմանատիպ հոդվածներ
Հունգարիային չի կարելի վախեցնել․ Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի զիջի ճնշմանը կամ սպառնալիքներին։«Հունգարիային չես կարո...
Թրամփը Անքորիջում է Ռուսաստան այցելելու հրավեր ստացել․ Ռյաբկով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անքորիջում Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգ...
Իմ դիրքորոշումը տարածքների վերաբերյալ մնում է անփոփոխ․ Զելենսկի
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը 100%-ով պատրաստ է. մենք սպասում ենք ԱՄՆ-ից ազդանշանի ստորագրման ամսաթվի...
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը դանդաղ է ընթանում․ Ռյաբկով
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները սահմանափակ առաջընթաց են գրանցել իրենց հարաբերություններում, հայտարարել է Ռուսաստանի փոխա...