Խնդրում եմ ինձ տաք լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճին. Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանին
Խնդրում եմ ինձ տաք լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճին: Խոստանում եմ թերապեվտիկ զգալի էֆեկտ։
Ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ դիմելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
«Դիմում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․ Հարգելի պարոն Նախագահ,
Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական Ձեր վերջին հայտարարությունները մեծ արձագանք են առաջացրել հանրության մեջ, հսկայական տարածում ստացել լրատվամիջոցներում և սոցցանցերում:
Լիովին ընդունելով Ձեր հնչեցրած քննադատության արդարացիությունն ու ճշմարտացիությունը` խնդրում եմ Ձեց հաշվի առնել մի նուրբ հանգամանք: Երկրի ղեկին կանգնած է հոգեկան խանգարումներով և հիստերիկ նոպաներով կառավարվող մի անձնավորություն, որին Ձեր, որքան էլ ճշգրիտ, բացահայտումները հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենա, ինչպես անցյալում բազմիցս եղել է:
Մթագնած այս վիճակում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի դեմ կազմակերպված «Նյուրնբերգյան» ֆեյք-դատավարության համար կեղծ ցուցմունքներ տալ Հայաստանի Հանրապետության դեմ:
Սուտ ցուցմունքներ կտա, բայց չի բացահայտի 2019 թվականին իր կողմից մերժված Մինսկի խմբի խաղաղության պլանը, խուսափելով Արցախյան խնդրի շուրջ փաստերի վրա հիմնված բանավեճից և 2020 թվականին բանակցություններից հրաժարվելու ևՀայաստանը աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելու փաստերի ապացույցների բացահայտումից:
Իրավիճակը լուրջ է, պարոն Նախագահ: Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ «խաղաղության գոտու» և «սնուցող մայրերի» մասին:
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով և Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տաք լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում: Խոստանում եմ թերապեվտիկ զգալի էֆեկտ»: գրել է Զուրաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք խելացի ենք, իսկ նրանք, ովքեր մերժում են մեր մշակույթը, ոչ այնքան․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել և «ոչ այնքան խելացի» է անվանել ռուսական մշակույթի մերժման կողմնակիցներին։...
Բազմահազարանոց ցույց Փարիզում` Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայերը բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, պահանջե...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ. քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ
Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի հետ։ Այս...
Թուրքիան մեղադրել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին` պայմանավորվածությունները չկատարելու մեջ
Ռուսաստանը և ԱՄՆ-ը չեն կատարել քրդական ուժերին Սիրիայի հյուսիսից դուրս բերելու իրենց պարտավորությունները։ Այս մասի...