Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք, արա դուք, եկել դատավարություն եք անում». Արսենյանի կոշտ ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը

 Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառնալիքներ եք ուղղում, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, հարց․ ձեր ասած…

 Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառնալիքներ եք ուղղում, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, հարց․ ձեր ասած խոսքերին տե՞ր եք։

 

Այս մասին այսօր Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով մասնակցում է ընդդիմության կազմակերպած լսումներին։

 

«Այն, որ ասում ենք՝ պատասխանատու իշխանություն է գործում Հայաստանում, հենց նրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր գործողությունների հետևանքները։ Այսօր նստած հաթաթա եք տալիս հայ–ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, ինչ–որ ռոմանտիկ դրսևորումներ ունեք, ինչ որ բան մոռացել եք իրականութունից, մոռացել եք, թե այդ հարաբերույթուններն ինչի բերեցին, ինչի առջև է հիմա կանգնած ՀՀ–ն ու Հայաստանի ժողովուրդը, անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ․ պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, մեր երկրի համար, առաջնայնությունները ճիշտ դրեք»,–ասաց իշխանական պատգամավորը։

 

ԱԺ նիստերի դահլիճից Արսենյանի հիշեցրին իր ընտանեական հարաբերությունների մասին, ինչին ի պատասխան Արսենյանն ասաց, որ դա իրենց չի առնչվում և ընդդիմության ասաց, որ նրանց դատավճիռը ժողովուրդն է տվել, իսկ իրենք քաղաքակիրթ իշխանություն են։

 

«Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք, ո՞վ եք, արա, դուք։ Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը։ Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ, դա մոռացեք, Հայաստանում իշխանության կարող եք գալ միայն այն դեպքում, երբ ՀՀ ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը, դա միակ ձևն է»,–ասաց Արսենյանը։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաց քննարկումների ժամանակ ուզում են մարդկանց ցույց տալ, թե իրենք «ամենակռուտոյ» տեղեքն են. Քոչարյանը` ընդդիմադիրների մասին

 Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր փակ քննարկում, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք` ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում. Կանադայում քննարկել են շրջափակված ԼՂ-ի հարցը

 Եկեք արձանագրենք, որ այսօր մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որն իրական է ու մենք բավարար ապացույցներ ունենք: Խոսելով...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250