ԱԱԾ տնօրենը Բաքու է տարել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված․ Հրապարակ
ԱԱԾ տնօրենը Բաքու է տարել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք` երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում, այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Այդ անուններն են. Էրիկ Ղազարյան, Լևոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող եւ խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման և վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ:
Ադրբեջանական կողմը հակընդդեմ ցանկ ու պայմաններ է դրել` պահանջելով ազատ արձակել Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացու` Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին, որոնք, որպես վարձկան ահաբեկիչներ, մասնակցել են 44–օրյային, բազմաթիվ սպանություններ են իրականացրել հայ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում և 2021 թ–ին ցմահ ազատազրկման են դատապարտվել Հայաստանում։
Ըստ թերթի աղբյուրի` Անդրանիկ Սիմոնյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԽ ղեկավարները հանդիպել են Անկարայում
Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հոկտեմբերի 13-14-ը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխ...
ԱԺ-ից դարձյալ մերժեցին Դավիթ Տոնոյանին. պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը «զեկույց չէ». մանրամասներ
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին Ազգային ժողովից կրկին մերժեցին՝ նրան հնարավորություն չի տրվի ծանոթանալու 44...
Քաղաքացիներին ուղղված Փաշինյանի հորդորները պառակտման փորձ են. Տեր Եսային
Քաղաքացիներին ուղղված Փաշինյանի հորդորները պառակտման փորձ են: Այս մասին հայտնել է Տեր Եսային:«Կաթողիկոսի անուն զեղչելը հ...
ՀՀ-ն հանձնառու է ռազմավարություններում և ինստիտուցիոնալ մշակույթում գենդերային հավասարության ապահովմանը․ Պարույր Հովհաննիսյան
Գենդերային հավասարության հարցերով ՄԱԿ Բարեկամների խմբի շրջանակներում ՄԱԿ ԳԱ նախագահի հետ հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ն...