Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԽ ղեկավարները հանդիպել են Անկարայում
Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հոկտեմբերի 13-14-ը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Անկարայում:
Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այցն իրականացվել է երկու երկրի համապատասխան կառույցների միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության արդիական հարցերի քննարկման նպատակով:
Նշվում է, որ առանձնազրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկրների սերտ համագործակցությանը՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:
Քննարկվել են Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին ընդունված հռչակագրից բխող պարտավորվածությունների և հեռանկարների իրագործմանն ուղղված հարցերը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի աս...
Ով է Իրանում Հայաստանի նոր դեսպանը
ՀՀ նախագահի հրամանագիրը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ.«Հիմք ընդու...
Փաշինյանի առաջարկը՝ սահմանային միջադեպերի կանխման վերաբերյալ
Հայաստանը գտնում է, որ Արցախում պետք է ուժեղացնել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմների ու հրադադարի և բոլոր ռազ...