ԱԺ-ից դարձյալ մերժեցին Դավիթ Տոնոյանին. պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը «զեկույց չէ». մանրամասներ
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին Ազգային ժողովից կրկին մերժեցին՝ նրան հնարավորություն չի տրվի ծանոթանալու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին: «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նշեց՝ մերժման հիմքը նույնն է՝ ըստ Ազգային ժողովի ընթացակարգերի՝ պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ:
Պաշտպանության նախկին նախարարը ավելի քան մեկ ամիս առաջ էր դիմել Ազգային ժողով՝ զեկույցին, մասնավորապես իր մասնակցությամբ արձանագրություններին ծանոթանալու համար, բայց մերժել էին՝ պատճառաբանելով, որ այն իրավական կարգավիճակ չունի: Տոնոյանն իր փաստաբաների հետ խորհրդակցությունից հետո այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ փաստաթղթին չծանոթալու ներկայացված հիմքերը համարում է «անհիմն և անընդունելի»՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած պաշտոնները։
Տոնոյանը դարձյալ դիմել է Ազգային ժողովի նախագահին: Այսօր «Ազատության» հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց. «Պարոն Տոնոյանի հայցած փաստաթղթերը, որոնց նա ուզում է ծանոթանալ, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 25-րդ հոդվածով չի հանդիսանում ԱԺ զեկույց, որին հղում տալով՝ ինքն ուզում է ծանոթանալ»:
Այդ դեպքում փաստաթղթի անվանումն ի՞նչ է, Դավիթ Առաքելյանն արձագանքեց. «Կդժվարանամ ասել, որորվհետև ինքը պաշտոնապես անուն չունի»:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենի Ժողովարդավարության գագաթնաժողովին բոլոր հրավիրվածնե՞րն են ժողովրդավար. միջազգայնագետ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բայդենի Ժողովարդավարության գագաթնաժողովին հրավիրված են հ...
Լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ. ուժեղացված հսկողություն է ընթանում
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ու փրկարար ծառայության՝ հուլիսի 16-ին Վարդավառի միջոցառումներով պայմանավորված ուժեղացված ծառայութ...
Նոր երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործ...
Երիտասարդներն աղբարկղներով փակել են Խանջյան փողոցը
Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ մի խում ՀՅԴ-ականներ աղբամաններով փակեցին Երևանի Խանջյան փողոցը։«Մենք...