ՀՀ-ն հանձնառու է ռազմավարություններում և ինստիտուցիոնալ մշակույթում գենդերային հավասարության ապահովմանը․ Պարույր Հովհաննիսյան
Գենդերային հավասարության հարցերով ՄԱԿ Բարեկամների խմբի շրջանակներում ՄԱԿ ԳԱ նախագահի հետ հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու լինել ռազմավարություններում և ինստիտուցիոնալ մշակույթում գենդերային հավասարության ապահովմանը։
Նշվել է, որ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին Հայաստանը, Էստոնիայի, Ֆրանսիայի, Կոստա Ռիկայի, Չիլիի, Ճապոնիայի և Քենիայի հետ համատեղ, նախաձեռնել է թվային տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների վերաբերյալ հայտարարություն՝ կոչ անելով կոնկրետ գործողություններ ձեռնարկել թվային քաղաքականության և արհեստական բանականության ձևավորվող շրջանակներում գենդերային հարցերը ներառելու նպատակով:
Շեշտվել է, որ գենդերային հավասարությունը միայն թվերի մասին չէ, այլ կանանց ձայնի իրավունքի, ինչպես նաև խաղաղության, թվային փոխակերպման, կլիմայական գործողությունների և կառավարման գործընթացներում կանանց բովանդակային մասնակցության:
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ի հարվածից հետո` Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի ԱԳՆ
Ռումինիայի արտգործնախարար Օանա Ցոյուն հայտնել է, որ կանչել է Ռուսաստանի Դաշնության դեսպանին՝ նրան տեղեկացնելու այն միջոց...
Պատերազմին չմասնակցելու համար Բաստրիկինն առաջարկել է միգրանտներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից
ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել է միգրանտներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից՝ ռազմական գ...
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլո...
Մահացած պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ. ԱՆ
Ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առող...