Սիրիայի ԱԳ նախարարը 25 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Վաշինգտոն. Axios
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին Վաշինգտոնում այս շաբաթ կհանդիպի ամերիկացի օրենսդիրների հետ՝ քննարկելու իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մնացած պատժամիջոցների վերացումը: Սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերը մեջբերել է Axios-ը։
Ակնկալվում է նաև, որ Սիրիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Գրեհեմը նաև հայտնել է, որ կաջակցի պատժամիջոցների վերացմանը, եթե Սիրիան պաշտոնապես հայտարարի Իսրայելի հետ անվտանգային հարցերի շուրջ համաձայնության ուղղությամբ շարժվելու մասին, ինչպես նաև միանա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կոալիցիային։
Հավելենք` ԱՄՆ պետդեպը դեռևս չի մեկնաբանել Ասաադ ալ-Շիբանիի այցի մասին տեղեկությունը։ Սա ավելի քան 25 տարվա ընթացքում Սիրիայի արտաքին գործերի նախարարի կողմից Վաշինգտոն կատարելիք առաջին այցն է լինելու։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի անկախության ճանապարհը հեշտ չէր, բայց հայերն ապացուցեցին` վերապրողներ են. Ադամ Շիֆ
Հայաստանի Անկախության 30-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Հայաստանի անկախությա...
Իսրայելն ու Բաքուն նպաստում են ռեգիոնալ խաղաղությանը․ Յոավ Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը թվիթերյան իր էջում գրել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկել է Թել...
«Հրապարակ». Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն...
Սկսվել է Թրամփի մեղավորության աստիճանը պարզելու գործընթացը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ Նյու Յորքում ընթացող դատավարությունը տեղափոխվում է վճռական փուլ. երդվյալ ատենա...