Իսրայելն ու Բաքուն նպաստում են ռեգիոնալ խաղաղությանը․ Յոավ Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը թվիթերյան իր էջում գրել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկել է Թել Ավիվի և Բաքվի միջև պաշտպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Քիչ առաջ ավարտեցի արդյունավետ այցը Ադրբեջան, որտեղ հանդիպեցի նախագահ Ալիևի, պաշտպանության նախարար Հասանովի և Պետական սահմանային ծառայության ղեկավար Գուլիևի հետ։ Մենք քննարկել ենք պաշտպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,- գրել է Գալանտը։
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Ադրբեջանը և Իսրայելը «համաձայնել են էլ ավելի խորացնել ամուր կապերը և բարեկամությունը՝ համագործակցելով տարբեր ոլորտներում։
«Մեր պաշտպանական կապերը նպաստում են երկու երկրների անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Լենցովին ներկայացել ենք Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների պահանջը․ Գուրգեն Ներսիսյան
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր մի շարք պաշտոնյաների հետ հանդի...
Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
Արցախում համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ զորակազմի զորակայա...
Արցախի շրջանները ժամեր կամ օրեր անց կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա Ստեփանակերտի հետ. Գուրգեն Ներսիսյան
Ասկերանի և Մարտակերտի շատ բնակիչներ չեն կարողացել ներկայանալ ու միանալ համաժողովրդական շարժմանը, բայց մեր քույրերն ու եղ...
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաների անցուդարը․ Ադբեջանի ԱԳՆ խոսնակ
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաները: Այս մասին թվիթերյան իր էջում է գրել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալհան...