Հայաստանի անկախության ճանապարհը հեշտ չէր, բայց հայերն ապացուցեցին` վերապրողներ են. Ադամ Շիֆ
Հայաստանի Անկախության 30-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Հայաստանի անկախության ճանապարհը հեշտ չէր, բայց հայերն ապացուցեցին, որ վերապրողներ են։Հայ ժողովուրդն անցել է պատերազմի և Ցեղասպանության միջով, հաղթահարել այդ արհավիրքները, միավորվել՝ հանուն ընտանիքների և ժողովրդի համար լավ ապագա կերտելու։ Միացյալ Նահանգներում հայկական ծագմամբ ամերիկացիները շարունակում են պետական ամբողջ համակարգի կարևոր մաս կազմել՝ իրենց ներդրումն ունենալով բոլոր ոլորտներում՝ կառավարությունից, իրավունքից, արվեստից և կրթությունից մինչև գիտություն, բժշկություն և ճարտարագիտություն։
Նշելով այս տարեդարձը՝ մենք պետք է կրկին նվիրվենք Հայաստանի և Արցախի համար պահպանվող սպառնալիքներին դիմակայելուն, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմի մեկամյա տարելիցի մոտենալուն զուգընթաց,- գրել է Շիֆը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ...
Հայանպաստ 5 նոր փոփոխություն՝ ԱՄՆ կոնգրեսում․ ինչ հարցեր կքննարկվեն
ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել քվեարկել Ազգային պաշտպանության օրենքում հայանպաստ 5 փոփոխության համար։ ԱՄՆ Ներկայացուցիչ...
Նիկոլը հասարակությանը նախապատրաստում է նոր պարտության․ պատգամավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը հասարակությանը նախապատրաստ...