Սկսվել է Թրամփի մեղավորության աստիճանը պարզելու գործընթացը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ Նյու Յորքում ընթացող դատավարությունը տեղափոխվում է վճռական փուլ. երդվյալ ատենակալները պետք է պարզեն, թե արդյոք նախկին նախագահը մեղավոր է գործնական փաստաթղթերը կեղծելու հարցում:
ռԱյդ մասին հայտնում է РИА-ն:
12 հոգուց կազմված ժյուրին մեկուկես ամսվա ընթացքում ծանոթանալով կողմերի դիրքորոշումներին և հետևելով նրանց բանավեճերին՝ պետք է որոշի, թե 34 կետերից որով պետք է դատապարտի Թրամփին, որը շարունակում է պնդել լիակատար անմեղ լինելու հանգամանքը:
Թրամփի նկատմամբ քրեական գործ է հարուցվել դեմ՝ վարքաբեկող տեղեկատվությունը թաքցնելու համար վճարումներ կատարելիս գործնական փաստաթղթերը կեղծելու հոդվածով: Նախկին նախագահը մեղադրվում է նաև պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ հնարավոր կապի համար:
Թրամփը պնդում է, որ վճարումները կատարվել են փաստաբանների միջոցով՝ հետևաբար, ձևակերպվել են որպես «իրավաբանական ծախսեր»։ Դատախազությունն ապացուցում է, որ 2016 թվականի նախագահական ընտրությունների շեմին Թրամփը քաղաքական նկատառումներով գիտակցաբար թաքցրել է վճարումների և ենթադրյալ սիրավեպի փաստը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
ՀՐԱՏԱՊ. Փրկարարները գտել են կործանված ուղղաթիռը. Press TV
Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, հայտնում է Press TV-ն։Ավելի վաղ Իրանի նախագահի ուղղաթիռ...
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլ...